Ռուսաստանը զենք է մատակարարում ապստամբ «Ազատ սիրիական բանակին»

Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է «Ազատ սիրիական բանակի» գործողություններին՝ ընդդեմ Իսլամական պետության: Ռուսաստանը սիրիացի ապստամբներին աջակցում է օդից և զենք է մատակարարում:

Այս մասին նշված է Կրեմլի կայքէջում: ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթի ժամանակ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը նպաստում է ապստամբների բանակի ջանքերի միավորմանը: Պուտինի խոսքով, սիրիացի ապստամբներն ահաբեկիչների դեմ մարտեր են մղում Հոմսում, Համայում, Հալեպում և Ռաքքայում:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.