Ռուսաստանը կարող է ընդլայնել պատժամիջոցները Թուրքիայի դեմ

turkey russia

Ռուսաստանի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կարող են տարածվել նաև հյուրանոցային բիզնեսի, փայտամշակման, օդաչուների ուսուցման, ինչպես նաև ցանկացած ոլորտում պետպատվերների վրա։

Ինչպես գրում է Kommersant-ը՝ հղում անելով աղբյուրներին, համապատասխան որոշման նախագիծը պատրաստվել է տնտեսական զարգացման նախարարության կողմից և ուղարկվել կառավարություն։

Պարբերականի տեղեկություններով՝ նախագիծը մշակվել է ի կատարումն նոյեմբերի 28-ի Վլադիմիր Պուտինի «հակաթուրքական» բազային հրամանի։

Նախարարությունում հայտարարել են, որ նախագծով շարունակվում է հարցերի մշակումը՝ հրաժարվելով մանրամասներ քննարկել։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.