Ռուսաստանը հերթական հարվածը ստացավ

- in Կեղտոտ լվացք
usa russia

ԱՄՆ Սենատը Ներկայացուցիչների պալատից հետո հավանության է արժանացրել դաշնային բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է նաև չեղյալ անել նավթի արտահանման վրա 40 տարի առաջ դրված արգելքը:

Նախօրեին էլ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել էր բանկային տոկոսադրույքը:

ԱՄՆ այս երկու որոշումներն իրենց ազդեցությունն են թողնելու համաշխարհային տնտեսական ու քաղաքական զարգացումների վրա: Այս որոշումները հատկապես բացասական ազդեցություն են ունենալու այսպես կոչված հումքային երկրների վրա:

Պատահական չէ, որ օրինակ Մոսկվայում այս որոշումները գնահատվել են որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր: Ռուսաստանը թերեւս ամենաշատն է տուժելու այս երկու որոշումներից, քանի որ դրանց հետեւանքով նավթի գինը շարունակելու է նվազել, ռուսական ռուբլին՝ արժեզրկվել:

Իսկ ամենակարեւորը, որ նշում են ռուս փորձագետներն ու պաշտոնատարները, չի երեւում այն ռեսուրսը եւ բազան, որի հիման վրա Ռուսաստանը կարող է դիմակայել այս բացասական զարգացումներին:

ԱՄՆ կոնգրեսի ընդունած նախագիծը դեռ պետք է ստորագրի Օբաման, եւ չի բացառվում, որ մինչ այդ Ռուսաստանի հետ կարեւոր «քննարկումներ» լինեն միջազգային այս կամ այն հարցերի վերաբերյալ:

Spread the love