Ռուսաստանը նավթ կմտակարարի Հնդկաստանին, համաշխարհային գներն աճում են

- in Տնտեսական
Navt

Ռուսաստանը Հնդկաստան նավթի ծավալուն մատակարարումներ կիրականացնի տարեկան 10 մլն տոննա ծավալով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարդենդրա Մոդիի հետ Մոսկվայում բանակցություններն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են մատակարարումներ 10 տարվա ընթացքում: Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը կշարունակեն համագործակցել ատոմային և տեխնոլոգիապես բարձր ոլորտներում:

««Ռոսնևթի»-ի և «Էսար» խմբի միջև համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են նավթի և նավթամթերքների ծավալուն մատակարարումներ Հնդկաստանի նավթամշակող գործարաններ 10 տարվա ընթացքում տարեկան 10 մլն տոննա ծավալով»,- ասել է Պուտինը:

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները:

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) աճել են 1․65%-ով, մեկ բարելի դիմաց հասնելով 38․12 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 1․39%-ով, մեկ բարելի դիմաց հասնելով 37․88 դոլարի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20