Ռուսաստանը շրջանցող առաջին գնացքը կժամանի Վրաստան

- in Տնտեսական
Haravkovkasyan erkatuxi

Ռուսաստանը շրջանցող նոր՝ «Մետաքսի ճանապարհով» Չինաստանից Թուրքիա ուղևորվող գնացքը կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, կժամանի Թբիլիսի:

«Գնացքի ժամանումով պաշտոնապես կբացվի «Մետաքսի ճանապարհը»,- նշվում է Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ: Հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում Չինաստանի դեսպան Յու Բինը:

Մինչև տարեվերջ ևս մեկ գնացք կժամանի Վրաստան, իսկ 2016-ից սկսած՝ Թբիլիսին ծրագրում է ընդունել մի քանի հազար վագոններ: Ապագայում գնացքները Չինաստանից Ստամբուլ կարող են հասնել 15 օրում, այն դեպքում, որ ծովային ճանապարհով բեռնափոխադրումը տևում է 40-45 օր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20