Ռուսաստանը սկսել է S-300 համակարգերի մատակարարումն Իրան

Zenq

Ռուսաստանը սկսել է Իրան S-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրագործումը։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

«Այդ պայմանագիրն իրագործվում է ու վճարվում։ Մատակարարումն իրականացվում է, և այդ պայմանագրին կհաջորդեն մյուսները»,- ասել է նա։

Իրանն ավելի վաղ Ռուսաստանից պատվիրել էր ավելի քան 800 մլն դոլար արժողությամբ S-300 համակարգերի 5 դիվիզիա, սակայն 2010 թվականի աշնանն այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևն արգելել էր սպառազինությունն Իրանին փոխանցել։ Պայմանագիրը չեղարկվել էր, իրանական կողմին էր վերադարձվել վճարված կանխավճարը, սակայն կապված պայմանագրի չկատարման հետ՝ Իրանը մոտ 4 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել Ժնևի Տրետեյան (կոմերցիոն արբիտրաժային) դատարան։ 2015 թվականի գարնանը նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է Իրանին այդ համակարգերը մատակարարելու արգելքը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.