Ռուսաստանը «սև քարոզչություն» է իրականացնում Թուրքիայի դեմ

- in Հրապարակ
turkey russia

Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մահիր Ունալը անընդունելի է համարել Անկարայի դեմ Մոսկվայի սահմանած տնտեսական հատուկ միջոցները։

Նա հավելել է, որ իր երկիրը պատրաստ է ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ բանակցել Ռուսաստանի հետ:

«Մոսկվան «սև քարոզչություն» է իրականացնում Թուրքիայի դեմ, սակայն մենք կուղղենք այդ թյուրիմացությունը։ Կան Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սիրում են Անթալիան։

Չնայած նրան, որ Թուրքիան չի ցանկանում կորցնել զբոսաշրջային ոլորտում ռուսական շուկայից, միևնույն է, երկիրը կախված չէ միայն ռուս զբոսաշրջիկներից։ Մենք աշխատում ենք պատժամիջոցների դեմ մի շարք միջոցներ մշակելու ուղղությամբ։ Արդյունքում ճգնաժամը կավարտվի, սակայն մենք կարիք ունենք զբոսաշրջային ոլորտի դիվերսիֆիկացման»։

Ռուսաստանը գիտակցում է Թուրքիայի հանդեպ գործած սխալը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

«Ռուսաստանը հայտարարում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի խոցած Սու-24 ինքնաթիռի «սև արկղերն» անհնար է ընթերցել։ Հնարավոր է՝ դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանին շահավետ չէ «սև արկղերի» բովանդակությունը հրապարակելը, և որ իրականում այն հատել է Թուրքիայի օդային սահմանը։

Պուտինը գիտակցում է, որ ճիշտ չի եղել՝ խախտելով միջազգային իրավունքն ու ՆԱՏՕ-ի սահմանները։ Սակայն Պուտինը չի կարող բաց հայտարարել այդ մասին, փոխարենը նա վիրավորում է Թուրքիային։ Թուրքիան այլևս չի գտնվում Ռուսաստանի քաղաքական օրակարգում, իսկ Սու-24-ի խոցման սկանդալը շուտ չի մոռացվի»։

Spread the love