Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում Թուրքիայի համբերությունը սպառվում է

- in Կեղտոտ լվացք
turkey russia

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով ռուսական «Սմետլիվի» պահականավի մասնակցությամբ Էգեյան ծովում գրանցված միջադեպը, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում Անկարայի համբերությունը սպառվում է:

«Այնտեղ գտնվել է մեր ընդամենը ձկնորսական նավը։ Ինձ թվում է, որ ռուսական նավի արձագանքը եղել է չափից ավելի։ Անկասկած է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է վերականգնեն վստահելի փոխհարաբերությունները, որոնք եղել են մեր միջև, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի։

Ռուսաստանն արդեն իսկ իրեն դրել է հիմար վիճակում՝ հայտարարելով, թե Թուրքիան ռուսական ինքնաթիռ է խոցել՝ փորձելով պաշտպանել ԴԱԻՇ-ից նավթի մատակարարումները»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուն դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական զորքերի իրականացրած գործողությունը՝ հայտարարելով, որ Մոսկվան չի նպատակադրվել պայքարել ահաբեկչության դեմ, և որ նրա հարվածների միայն 8 տոկոսն է բաժին ընկնում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Նա հավելել է, որ զինյալներին հաղթելը հնարավոր է միայն ցամաքային գոտի զինվորական կոնտինգենտ ուղարկելով։

Spread the love