«Ռուսաստանն ու Հայաստանը միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի»

- in Կարծիք
turkey russia

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են պայմանագիր՝ 2016թ. Կովկասյան տարածաշրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին:

Ermenihaber.am Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը այս համագործակցությունը բնութագրել է որպես «միավորում ընդդեմ Թուրքիայի»: Որպես իր թեզի ապացույց կայքը հղում է անում գեներալ Ալեքսանդր Լուզանի խոսքերին: Վերջինս «РИА Новости»-ի հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Ռուսաստան – Հայաստան ռազմական համագործակցությունը կապված է Թուրքիայի հետ: «Այսօր հակաօդային պաշտպանությունը ռազմական ոլորտում ամենակարևորն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և նրա տարածքում գտնվում են ոչ միայն թուրքական, այլև ամերիկյան ռազմաօդային ուժեր: Օդային սահմանների պաշտպանության համար ավելի լուրջ համակարգ է անհրաժեշտ, այդ պատճառով էլ ուժերը միավորվել են», – ասել է Լուզանը:

Գեներալը նաև նշել է , որ աշխարհագրական դիրքի պատճառով հայ-ռուսական ռազմաօդային համագործակցությունը դժվարանում է, սակայն սա կարող է լավ նախադեպ լինել՝ ԱՊՀ մյուս երկրների հետ համատեղ ռազմաօդային համակարգեր ստեղծելու համար: Արդեն իսկ աշխատանքներ են տարվում Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ համապատասխան համակարգերի ստեղծման ուղղությամբ: Ռուսաստան- Հայաստան ռազմաօդային համագործակցության համատեքստում Լուզանը նշել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված, որը նույնպես պետք է պաշտպանել այլ երկրների ռազմաօդային ուժերից:

Թուրքական կայքը անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս չի կարող խոսք լինել հրադադարի ռեժիմի խախտման մասին, քանի որ Ադրբեջանը կիրառում է իր բոլոր տեսակի պահուստային ռազմատեխնիկան և ըստ էության խոսքն արդեն իրական պատերազմի մասին է:

ՀՀ և Ադրբեջանի միջև հրադադարը կնքվել էր 1994թ.:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20