Ռուսաստանում 22 միլիոն աղքատ կա

Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտարարել է, որ Ռուսաստանում վերջին գնահատականների համաձայն 22 միլիոն աղքատ կա, որոնց մեծ մասը երեխաներով ընտանիքներ են:

«22 միլիոն մարդ ռուսական վիճակագրության համաձայն աղքատների թվին են պատկանում: Սա լրջագույն խնդիր է: Խնդիրը նաև այն է, որ աղքատների մեծ մասը երեխաներով ընտանիքներ են»,- ասել է Գոլոդեցը:

Spread the love