Սամվել Կարապետյանը կդառնա Մոսկվայի կենտրոնում համալիրի 60 տոկոսի սեփականատերը

- in Տնտեսական
Samvel Karapetyan

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանը որպես սեփականություն կստանա Մոսկվայի կենտրոնում կառուցվող համալիրի 60%-ը: 120 հազար քմ տարածքում կբացվեն գրասենյակներ, բնակարան և խանութներ: Մնացած մասը կպատկանի ՌԴ նախագահի գործերի կառավարչին:

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը rbc.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ մինչև 2011թ. «Իզվեստիա» թերթի խմբագրության զբաղեցրած շենքերի խմբի վերակառուցման առաջին փուլը, որը կավարտվի մոտ 1 ամիս անց՝ 2016թ. սկզբին, ենթադրում է ավելի քան 20.000 քմ տարածքի գործարկում:

«Շահագործման հանձնելուց հետո կանցնենք երկրորդ փուլին,- նշել է գործարարը:- Դա մոտ 90 հազար քմ տարածքով բազմաֆունկցիոնալ համալիր է, որտեղ կլինեն բնակարան, գրասենյակներ, հյուրանոց և առևտրային մաս»:

Նախագծում ներդրումների ծավալը կարող է գերազանցել 15-17 մլրդ ռուբլին՝ գնահատում է CBRE-ի ռազմավակարան խորհրդատվության բաժնի տնօրեն Պոլինա Ժիլկինան:

Spread the love