Սիրիայում պատերազմը կարող է ավարտել միայն Պուտինը՝ խնդրելով Ասադին հեռանալ

Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ակնթարթորեն վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմի «խելահեղությանը»՝ կոչ անելով Բաշար Ասադին հեռանալ Սիրիայի նախագահի պաշտոնից։

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը Channel 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է անհապաղ վերջ տալ այս խելահեղությանը։ Դա տեղի կունենա, եթե պարոն Պուտինը վերցնի լսափողը, զանգահարի պարոն Ասադին և ասի, որ խաղն ավարտված է»,- կարծում է Համոնդը։

«Եվ երբ գա ճիշտ պահը, ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա»,- հավելել է նախարարը։

Նա Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին «գործընկերներ» է անվանել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և Սիրիայում իրադրության կայունացման ձգտումներում։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.