Ստամբուլի հզոր պայթյունի պատճառը ռումբն է եղել

- in Հասարակություն
Turkia

Ստամբուլում որոտացած հզոր պայթյունի պատճառը հստակեցվել է. գործի է դրվել պայթուցիկ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականին անվտանգության մարմիններից հասած տեղեկությունների համաձայն` Բայրամփաշա մետրոյի կայարանի մոտակայքում ռումբ է գործի դրվել: Պայթյունը լսվել է Ստամբուլի տարբեր թաղամասերում: Կայար անում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Այդտեղ են ուղարկվել փրկարար և շտապօգնության մի քանի բրիգադներ:

Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ կատարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 6 մարդ: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդում էր մեկ զոհի մասին:

HaberTurk-ի տեղեկացմամբ` Բայրամփաշա կայարանի մոտակայքում գտնվող մեքենաները մեծապես վնասվել են:

Դեպքի այլ մանրամասները դեռևս հստակեցվում են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20