Ստավրոպոլի երկրամասում ինքնաթիռ է ընկել

inqnatir

Փրկարարները մարել են թեթև շարժիչային ինքնաթիռը, որը հրդեհվել է Ստավրոպոլի երկրամասում ընկնելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տարածքային վարչությունը:

Քննչական հարավային վարչությունը նախաքննություն է սկսել Ստավրոպոլի երկրամասում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ, որի հետևանքով զոհվել է չորս մարդ: «Ըստ ճշտված տեղեկատվության, ինքնաթիռն ընկել է Սուվորովսկի կայարանի մոտակայքում և բռնկվել: Ժամը 11:51-ին հրդեհը մեկուսացվել է»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Դեպի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները: Ոստիկանները շրջափակել են տարածքը: ԱԻՆ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, կատարվող աշխատանքներում ներգրավված է 38 մարդ և 15 միավոր տեխնիկա, այդ թվում ԱԻՆ-ից ինը մարդ և 4 միավոր տեխնիկա:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.