Վահան Շիրխանյանին այսօր կկալանավորեն

- in Իրավունք
Vahan Shirxanyan

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի պաշտպանության նախկին փոխնախարար, ձերբակալված Վահան Շիրխանյանի կալանավորման հարցը։

Վերջինիս փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն ասաց, որ մինչ կալանքի որոշումը հանդիպում է նախատեսված քննիչի հետ։ Փաստաբանը նաև ասաց, որ շաբաթ օրը տեսակցել է Շիրխանյանին, նրա հետ ամեն ինչ կարգին է։ Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց Վահան Շիրխանյանը՝ նոյեմբերի 25-ին կրկին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործի շրջանակում։ Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ։ Նախաքննական մարմնի կողմից Շիրխանյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են որսորդական հրացան, Վազգեն Սարգսյանի կողմից նվիրված ատրճանակ և տան համակարգիչները։

Spread the love