Վրաստանի նախագահը վիրավորական է համարում Սաակաշվիլու ՈՒկրաինայի քաղաքացիությունը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համարում է, որ Միխեիլ Սաակաշվիլին երկրին և նախագահական ինստիտուտին վիրավորել է` ընդունելով Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանի օրենքներով, դրան հետևում է Վրաստանի քաղաքացիությունից ավտոմատ զրկում, հայտարարել է Վրաստանի նախագահը դեկտեմբերի 4-ին: 

«Քաղաքականորեն այն բանը, որ Սաակաշվիլին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, իմ կողմից արժանանում է միայն ծանր գնահատականի»,- նշել է նախագահը:

«Նրանք կարող են ինձ զրկել անձնագրից, բայց ոչ ոք չի կարող ինձանից վերցնել իմ ազգային պատկանելությունը, ոչ ոք չի ստիպի ինձ հրաժարվել Վրաստանը սիրելուց: Մենք անպայման կվերադառնանք և բոլորս միասին կհաղթենք»,- հայտարարել է Սաակաշվիլին, որպես պատասխան:

Ուկրաինա իր տեղափոխվելը քաղաքական գործիչը բացատրել է հայրենիքում բանտարկության սպառնալիքով: «Ես մեկնել եմ Ուկրաինա, որտեղ գնում է նույն պայքարը, ինչը և Վրաստանում»,- բացատրել է Սաակաշվիլին:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.