Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի դպրոց

Nato

Հաջորդ տարի Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի դպրոց, այսպես կոչված՝ Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածննդի դպրոց (DIB School)։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս մասին Վրաստանի պաշպանության փոխնախարար Աննա Դոլիձեն հայտնել է հանդիպմանը, որը կապված այդ դպրոցի հիմնադրման հետ՝ անցկացվել է դեկտեմբերի 16-ին Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբում։ 

Փոխնախարարի գնահատականով՝ դպրոցի հիմնումը ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում Վրաստանին տրված «առարկայական փաթեթի» ուղղություններից մեկն է։ Այդ թեմայով առաջին հանդիպմանը Աննա Դոլիձեն ներկայացրել է տեղեկություններ նախագծի իրականացման, «ՆԱՏՕ-ի դպրոցի» հանձնարարությունների ու առաջնահերթությունների մասին։

«Ուելսի փաթեթի այս մասն այն բանի համար է, որպեսզի Վրաստանը դառնա պաշտպանության ու անվտանգության ոլորտներում բարեփոխումների արտահանման առաջատար երկրներից մեկը։ Մենք զգալի փորձ ունենք, թե ինչպես բարելավել գործունեությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ Այդ դպրոցը կստեղծվի գիտելիքներ մշակելու, դրանք ձևավորելու, այնուհետև մեր տարածաշրջանի գործընկեր երկրներին փոխանցելու համար։ Այդ հաստատությունը Վրաստանը կկապի ՆԱՏՕ-ի հետ և այդ հարաբերությունները կհասցնի գործընկեր երկրներին, որոնք նման սերտ կապեր չունեն ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է նա։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.