Փուրչուլը, Ճլեն և Հուշտը խուճապի մեջ են

- in Մամուլ
Orenqov goxer

Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը:

Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակություններ Փուրչուլին, Ճլեին և Հուշտին, իսկ ահա Զուլալ Մստոն ու Քյալ Գագասը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը որևէ իրավական հիմք չունի և չի բխում միջազգային կառույցների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Եվ ընդհանրապես, ըստ նրանց, թաղային հեղինակությունների հրաժարականն իրականացվում է այլ ընթացակարգով, իսկ դեկլարատիվ բնույթի հայտարարություններն «ասնավանի չեն»:

Ամեն դեպքում հույս ունենանք, որ թաղային հեղինակությունները քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն կդրսևորեն, ինքնակամ հրաժարական կտան և ազնվորեն կլծվեն պետականության կայացման ազգանվեր գործին:

«Չորորդ իշխանություն» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20