Օբաման հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ում միգրացիայի

Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ բաց միգրացիոն քաղաքականության՝ ասելով, որ դա երկրի ամենահին ավանդույթն է, որը Ամերիկան եզակի է դարձրել։ 

ԱՄՆ-ը եղել է երկիր, որը ծնվել է միգրացիայից, և նոր քաղաքացիները մշտապես թարմացնում են նրա ժողովրդին՝ ասել է Օբաման՝ ելույթ ունենալով նոր քաղաքացիների հպատակագրման արարողությանը։

Այս ամիս ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկը՝ Դոնալդ Թրամփը, առաջարկել էր արգելել բոլոր մուսուլմանների մուտքն ԱՄՆ։ Մինչ այդ նա հանդես էր եկել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու օգտին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20