Օբաման վառել է Սպիտակ տան Սուրբծննդյան տոնածառի լույսերը

- in Հասարակություն
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի մասնակցել է Սպիտակ տան այգում գտնվող Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ավանդական արարողությանը: 

Պետության ղեկավարը կնոջ և դստրերի հետ հաշվել է, որից հետո տոնածառը լույսերով է զարդարվել: Հետո Օբաման շնորհավորել է ներկաներին գալիք Սուրբ ծննդի կապակցությամբ, որը ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 25-ին: Այս արարողությունը տեղի է ունեցել արդեն 98-րդ անգամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20