ԱԱԾ մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը

- in Մամուլ
AAC

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից։

Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտրոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը։

Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է, թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում էին որևէ հարցով մեկնաբանության ստանալ ԱԱԾ-ից։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1-ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է. այլ անձ է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20