Ահմեթ Դավութօղլուն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը

- in Միջազգային
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել են համագործակցության ընդլայնման տեսանկյունից բարձր մակարդակի կանոնավոր այցերի կարևորությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20