Ամբողջությամբ այրվել է «Ֆլեշ»-ի 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ տարողությամբ պահեսատվորած բենզինով

- in Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 17-ին` ժամը 12.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, «Հարավկովկասյան երկաթուղուն» պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:

Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:

Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող ՎՔՆ բազայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.51-ին:

Ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեսատվորած բենզինով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20