ԱՄՆ բանտային համակարգում բարեփոխումներ են սկսվում

Bant

ԱՄՆ վարչակազմը երկուշաբթի հայտարարել է, որ բանտերի դաշնային համակարգում մեծամասշտաբ բարեփոխումներ են սկսվում: 

Ինչպես գրված է Սպիտակ տան կողմից տարածված տեղեկագրում՝ նոր ծրագրի հիմքում ընկած է մոտ 50 առաջարկություն, որոնք նախագահ Բարաք Օբամայի հրահանգով մշակվել են արդարադատության նախարարությունում:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է անչափահաս հանցագործներին մենախցերում պահելու արգելքին: Բացի այդ, «բանտարկյալներին հարկ է տեղավորել նրանց ազատությունը հնարավորինս քիչ սահմանափակող պայմաններում՝ նրանց, ինչպես նաև բանտի անձնակազմի և հանրության անվտանգության ապահովման համար»: Նաև նշված է, որ «ուղղիչ հաստատությունների աշխատակիցները պետք է պարբերաբար անցնեն անհրաժեշտ վերապատրաստում»:

Պարբերականը իր կայքում հստակեցրել է, որ վերափոխումները կվերաբերեն մոտ 10 հազար բանտարկյալների: Կայքը նաև հրապարակել է Օբամայի հոդվածը՝ «Ինչու մենք պետք է կրկին մտածենք մենախցերի բանտարկյալների մասին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20