ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին խնդրել է աջակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին

- in Միջազգային
Nato

ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում աջակցության խնդրանքով։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հաստատել է համապատասխան հայցի ստացումը։

Նրա խոսքով՝ ներկայում նման հնարավորությունը քննարկվում է ՆԱՏՕ-ի անդամների կողմից։

Խոսքը AWACS համակարգով զինված կործանիչների ու հետախուզական օդանավերի տրամադրման մասին է՝ ասել է զրուցակիցը։ Այդ համակարգը իր մեջ ներառում է ռադիոլոկացիոն և կապի տեխնիկա, ինչը թույլ է տալիս կիրառել դրանցով զինված օդանավերը որպես հրամանատարական կետ։

ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն չի մասնակցում Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ ԴԱԻՇ-ի դեմ ուղղված գործողություններին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20