ԱՄՆ Հայ փաստաբանների ասոցիացիան սկսել է Արցախի անկախության ճանաչման իրավական առաքելությունը

- in Կարծիք
LGHH

Հայ փաստաբանների ասոցիացիայի կառավարիչների 17 հոգանոց խորհուրդը վերջերս անցկացրել էր բանաձև, որում ասվում էր, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն օժանդակելը։ 

Շեշտելու համար կազմակերպության հանձնառությունը՝ միջազգային իրավունքի համապատասխան ապահովելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խորհուրդն անցկացրել է ևս մեկ բանաձև, որը նրա 26-ամյա պատմության մեջ առաջին անգամ փոխել է իր առաքելության տեքստը հետևյալ կերպ. «Հայ փաստաբանների ասոցիացիայի հիմնարար կազմակերպչական նպատակը հանձնառությունն է՝ ձեռնարկելու միջազգային օրենքով թույլատրվող ցանկացած և բոլոր քայլերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես երաշխավորված է միջազգային օրենքով»։

Պատմական բանաձևի անցկացման առիթով Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Հարի Տիգրանյանը (Մոնրեալ) ասել է. «Հայ փաստաբանների ասոցիացիայի անդամները երդվում են ուս ուսի կանգնել Արցախում իրենց եղբայրների ու քույրերր հետ և առաջարկում են իրենց իրավական փորձը՝ աջակցելու Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության միջազգային ճանաչման նրանց որոնումներում։ Մենք խրախուսում ենք աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին՝ միանալու այս ջանքերին։

Spread the love