Այսօր Իրանի դեմ պատժամիջոցները կվերացվեն

- in Միջազգային

Այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կհրապարակի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական զեկույցը, որից հետո իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Ռոյթերզը:

Զարիֆը մեկնել է Իրան, որտեղ ԱԷՄԳ-ը, ամենայն հավանականությամբ, կհաստատի, որ Իրանը կատարել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները:

2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի և վեցյակի (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիա) միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Իրանն պետք է կրճատի իր միջուկային ծրագիրը, որի դիմաց ընդունված պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20