Անգելա Մերկելի թիմը կորցնում է ժողովրդականությունը, ԳԴՀ-ում բարձրանում է եվրասկեպտիկների վարկանիշը

- in Միջազգային
Angela Merkel

Emnid ինստիտուտի անցկացրած սոցիալական հարցման համաձայն՝ եվրասկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ժողովրդականությունը աճել է՝ 10%-ից հասնելով 12 %-ի, դրան հակառակ՝ նվազել է Անգելա Մերկելի քաղաքական թիմի վարկանիշը՝ 36%-ից հասնելով 34%-ի:

Սոցիալ-դեմոկրատների վարկանիշը կազմում է 24%. «կանաչների» կուսակցությանը՝ 9%, Ձախերի կուսակցությանը՝ 10%: Այսպիսով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երրորդ տեղում է: Բունդեսթագի ընտրությունների դեպքում կուսակցությունը այսօրվա վիճակով կարող է հաղթահարել անհրաժեշտ հինգ տոկոսի պատնեշը և ձայներ ստանալ խորհրդարանում:

Հիշեցնենք, որ հանրության ուշադրությունը վերջերս գրավեց կուսակցության առաջնորդ Ֆրաուքե Փեթրիի հայտարարույունը, որ Գերմանիայի ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում պետք է կրակ բացի անօրինական ձևով երկիր մուտք գործել փորձող փախստականների ուղղությամբ:

Spread the love