Անշարժ գույքի գներն աճել են

Tun

Հայաստանում անշարժ գույքի գները 2015 թվականին 2014-ի համեմատ փոքր ինչ աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ գինը 2015 թվականին աճել է, միայն Կենտրոն վարչական շրջանում են գները նույնը մնացել:

Մայրաքաղաքում ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են, որոնց մեկ քմ-ն 428 հազար դրամ է, հաջորդում են Արաբկիրը, Քանաքեռ Զեյթունը, Նոր Նորքը, որտեղ բազմաբնակարան շենքերում բնակարանի մեկ քմ արժեքը կազմել է, համապատասխանաբար, 356 հազար 700, 282 հազար 800, 253 հազար 600 դրամ: Ամենաէժանը Նուբարաշեն վարչական շրջանի բնակարաններն են, որոնց մեկ քմ-ն արժե 157 հազար դրամ:Մարզերում ևս բնակարանների գների չնչին թանկացում է արձանագրվել:

Հանրապետության քաղաքներից ամենաէժանը Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքի բնակարաններն են, որտեղ բազմաբնակարան շենքում մեկ քմ արժեքը ընդամենը 8 հազար դրամ է, իսկ բնակելի տների մեկ քմ արժեքը՝ 11 հազար 610 դրամ: Ամանաթանկը Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են:

Spread the love