«Անում եմ գիտակցորեն…». Արաբկիրի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է տղամարդու դի

- in Հասարակություն

Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20