Աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունները

- in Մամուլ, Տնտեսական

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Airlinerating անկախ պորտալն ավստրալական Qantas-ը անվանել է աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերություն։ Ընդհանուր առմամբ վարկանշային աղյուսակում տեղ է գտել 407 ավիափոխադրող։ Լավագույն 20 ավիաընկերությունների թվում չկա ռուսական ավիաընկերություն։

Լավագույն քսանյակում ընդգրկվել են ամերիկյան American Airlines և United Airlines, եվրոպական Finnair, KLM, Lufthansa, SAS, Swiss և Virgin Atlantic, ԱՄԷ-ի Emiratesև Etihad Airways, ճապոնական All Nippon Airlines և Japan Airlines ավիաընկերությունները։

Aviation-Safety.net-ի տվյալներով՝ 2015 թվականին տեղի ունեցած 16 ավիաաղետների հետևանքով զոհվել է 560 մարդ։ Խոշորագույն ավիավթարները եղել են հոկտեմբերի 31-ին ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավի կործանումը, որի հետևանքով զոհվեց 224 մարդ, և GermanWings ընկերության Airbus-320 օդանավի կործանումը, որի հետևանքով զոհվեց 150 մարդ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20