Ավազակային հարձակում Տավուշում՝ որդին մահացել է

- in Կեղտոտ լվացք

Նախօրեին Տավուշի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել՝ մահվան ելքով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարձակման զոհ են դարձել տարեց մի տղամարդ և վերջինս 59-ամյա որդին:

Դժբախտաբար դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով 59-ամյա տղամարդը մահացել է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունվարի 24-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք մուտք են գործել 1929թ. ծնված Կարլեն Իսրայելյանին  պատկանող տնակ և պահանջել գումար և երբ վերջիններս հրաժարվել են գումար տալ՝  սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են նրան եւ որդուն՝  ինչի հետևանքով 59-ամյա Ռ.Իսրայելյանը մահացել է, իսկ Կ.Իսրայելյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20