Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահն անհետացել է. «Հրապարակ»

- in Մամուլ
Bant

«Հրապարակ» թերթը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն անհետացել է:

Մեր տեղեկություններով, նրա պաշտոնանկության պատճառը «մութ» պատմություններն են, «վերևների» համբերության բաժակը լցվել է, կանչել են, ասել. դիմումդ գրի՝ գնա, վերջինս էլ արձակուրդ գնալու դիմում է գրել: Արձակուրդի մեջ կգտնվի մինչև մարտի 17-ը, իսկ հետո չի վերադառնա աշխատանքի:

Այժմ դատական համակարգն ընկած՝ Ուզունյանին է փնտրում, չկա, հեռախոսներն անջատված են: Ասում են, թե անգամ զանգել են ազգականներին, որ կապ հաստատեն նրա հետ: Նա «հոկտեմբերի 27»-ի քննությունից հետո՝ 2004-ին է նշանակվել դատարանի նախագահ։ Որդին էլ Քննչական կոմիտեի Երևանի զինվորական գործերով կայազորի քննիչ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20