Արարատի մարզում փեսան դանակահարել է երկու աներորդիներին

Danakaharutyun

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հունվարի 25-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել եղբայրներ՝ Ֆրունզ և Պարույր Մելքոնյանները։

Նախնական քննության տվյալներով՝ եղբայրներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքները պատճառվել են Բուրաստան գյուղում՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ իրենց փեսայի կողմից։

Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Աներորդիների առողջությանը դիտավորությամբ մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Արտաշատի բնակիչ Գ.Հակոբյանը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20