Արմավիրի մարզպետն իր ենթականերին վստահեցրել, թե չի հեռանալու պաշտոնից. «Հրապարակ»

- in Մամուլ
Ashot Ghahramanyan

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ, երբ թերթերից մեկը գրել էր, թե Արծվիկ Մինասյանին նշանակելու են Արմավիրի մարզպետ, Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանում ժողով է արել և ենթականերին վստահեցրել, թե չի հեռանալու պաշտոնից։

Մարզպետարանի մեր աղբյուրները պատմում են, որ Աշոտ Ղահրամանյանը տևական ժամանակ է՝ մտահոգ տեսք ունի, ասես իմիջիայլոց գա աշխատանքի։ Իսկ ժողովի ժամանակ վստահեցրել է. «Լրագրողներին չհավատաք, ինձ սաղ օրը հանում դնում են, ես իմ տեղը մնալու եմ»։ Ըստ երևույթին՝ մարզպետին թվում է, թե լրագրողների գրել-չգրելով ու մարզպետարանի աշխատողների հավատալ-չհավատալով է որոշվում իր հետագա պաշտոնավարումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20