Արցախի ազատագրումը հնարավոր եղավ իշխանության նկատմամբ վստահության շնորհիվ

- in Կարծիք
hak

Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։

Ծնունդ առնելով բարդագույն պատմա-քաղաքական ժամանակաշրջանում, Հայոց բանակը քաղաքական և զինվորական ողջախոհ ղեկավարության, մասնագիտական պատրաստվածության և բարոյահոգեբանական ամրության շնորհիվ իր կազմավորումից կարճ ժամանակ անց արձանագրեց մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը` Արցախի ազատագրումը: Դա հնարավոր եղավ նաև իշխանության նկատմամբ վստահության, օբյեկտիվ դժվարությունների հաղթահարելու համաժողովրդական կամքի և բանակի նկատմամբ համընդհանուր գորովանքի պայմաններում:

Իր կազմավորման օրվանից Հայաստանի բանակը համարվում է երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այսօր էլ, երբ տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացները թևակոխել են լարվածության փուլ, ՀՀ Զինված ուժերը պատվով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունը` պաշտպանելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու նրա քաղաքացիներին:

Spread the love