Արցախում այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակով բուժում է ստանում 108 հիվանդ

Bzhishk

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:

Չնայած իրավիճակի կայունությանը` այնուամենայիվ, առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

Այսպես, 2016թ. հունվարի 19-ի դրությամբ` հանրապետության ստացիոնարներում բուժում է ստանում 108 հիվանդ, նրանցից 45-ը մինչև 18 տարեկան է: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը` մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.