Գագիկ Ջհանգիրյանը օմբուդսմե՞ն

- in Մամուլ

«Իրատես de facto» թերթը գրում է. Ասում են, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը` երկու պարզ պատճառով. իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա` Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:

Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ` ստանձնելով նախարարական որևէ պորտֆել: Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». պատճառը` տե՛ս ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ». նրանք ցանկանում են արևմտյան «թեքումով» օմբուդսմեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20