Գառնիկ Մարգարյանին կալանավորել են

- in Իրավունք
Dzernashxta

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի և Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ:

Ըստ ԱԱԾ տեղեկատվության՝ նրանք կասկածվում են ԱրթուրՎարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ:

Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատարանում Գառնիկ Մարգարյանը չի ընդունել մեղադրանքը: Փաստաբանը նաև նշել է, որ գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը մերժել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20