Գերմանիայում սպառվում են համբերությունն ու Մերկելի համար ժամանակը

- in Միջազգային
Angela Merkel

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ այս տարին կարող է դառնալ ԵՄ-ի ճակատագրի համար ամենակարևոր տարիներից մեկը, և այն ամենևին էլ ուրախալի չէ Գերմանիայի կանցլերի հեռանկարի համար։ Թերթում տեղ գտած հոդվածի համաձայն՝ Գերմանիան ու նրա կանցլեր Անգելա Մերկելը բախվում են Արևելյան բլոկի փլուզումից հետո ամենամեծ մարտահրավերին։

ԵՄ ներսում հարաբերությունները գնալով ավելի են սրվում փախստականների հոսքի պատճառով, և՝ ոչ միայն Բեռլինի ու Վարշավայի միջև։ Մյուս երկրները, այդ թվում նաև Ֆրանսիան ու Իտալիան, նույնպես հասկացնել են տալիս, որ միգրացիոն ճգնաժամը Գերմանիայի խնդիրն է։

Կա նաև Թուրքիայի հարցը, որը, ինչպես կարծում է ԵՄ-ն, պետք է առանցքային դեր խաղա փախստականների թվի կրճատման հարցում։ Դրա համար Անկարան պետք է ԵՄ-ից ստանա 3 միլիարդ եվրո, սակայն դա հարուցել է Իտալիայի բողոքը։ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը չի բացառել, որ հակառակ դեպքում Բեռլինը հարկադրված կլինի խնդիրը ինքնուրույն լուծել։

Գերմանիայի կառավարությունում նույնպես չկան լավատեսական տրամադրություններ։ Կա մտավախություն, որ փախստականների հետագա հոսքը կհանգեցնի ԵՄ-ի ներսում սահմանների վրա մշտական վերահսկողության վերականգնմանը, ինչը կհուղարկավորի Շենգենյան համակարգը և հնարավոր է՝ Եվրոպայի մյուս նվաճումները։ Ինչպես արտահայտվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, առանց Շենգենյան գոտու եվրոն կկորցնի իր իմաստը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20