Գերմանիան չի հաղթահարում ներգաղթյալների հետ կապված դրությունը, սակայն հրատարակում է «Մայն Քամփֆը»

- in Մշակույթ

Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամփֆ» գրքի վերահրատարակված տարբերակը Գերմանիայում վաճառքում է հայտնվել այն պահին, երբ Եվրոպայում տարածվում են ազգայնական և ուլտրաաջ տրամադրությունները:

Գրքի հրատարակումը բազմաթիվ վեճերի առիթ դարձավ: Գիտնականների և փորձագետների մի մասը ողջունում են վերահրատարակումը, որը, նրանց խոսքերով պետք է հստակեցնի, թե ինչու Գերմանիայի պատմության մութ էջը չպետք է կրկնվի: Իսկ քննադատները կարծում են, որ գիրքը կդառնա Հիտլերի որոշակի «վերականգնումը»:

Այնուամենայնիվ, New York Times-ը նշում է, որ գրքի վերահրատարակումը, թեկուզ նույնիսկ քննադատական շեշտադրմամբ, պնդում է արիական «բարձրագուն ռասայի» գերակայությունը: Այն հրատարակվեց այն պահին, երբ Եվրոպայի երկրներում ուժգնացել են աջարամտական և պոպուլիստական տրամադրությունները, իսկ Գերմանիան «հայտնվել է խաչմերուկում` միլիոնավոր ներգաղթյալների հոսքի պատճառով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20