Գիտնականները հայտարարել են Արեգակնային համակարգում իններորդ մոլորակի մասին

- in Հասարակություն

Աստղագետները առաջին անգամ ապացույցներ են ստացել Արեգակնային համակարգում իններորդ մոլորակի գոյության մասին:

Իքս մոլորակը գտնվում է Երկրից 20 անգամ ավելի հեռու, քան Նեպտունը, հայտնել են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Մայքլ Բրաունը և Կոնստանտին Բատիգինը:

Այն գտել են համակարգչային մոդելավորման օգնությամբ Պլուտոնի ուղեծրի սահմաններից դուրս փոքր երկնային մարմինների շարժման ուսումնասիրության ժամանակ:
Հետազոտողների կարծիքով՝ գազային հսկան, որի զանգվածը 5-10 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին, կարող է նետված լինել Արեգակնային համակարգի ծայրամաս «Յուպիտերի և Սատուրնի ձգողական ուժերի ազդեցության հետևանքով»:

Գիտնականներն իրենց գտածն անվանել են «իններորդ մոլորակ» և համարում են, որ մոտակա հինգ տարիների ընթացքում աստղագետները կկարողանան այն դիտել Երկրից աստղադիտակների օգնությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20