Գիտնականները 96 տոկոս ճշգրտությամբ կարողանում են կարդալ մարդկանց մտքերը

Hashvark

Վաշինգտոնի համալսարանի գիտնականներին հաջողվել է 96% ճշգրտությամբ վերծանել հիվանդների մտքերը իրական ժամանակում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Plos one պարբերականում:

Հետազոտողները էպիլեպսիայով հիվանդների ուղեղի քունքային մասին միացրել են էլեկտրոդներ, որից հետո նրանց հետևել են մեկ շաբաթ շարունակ: Զուգահեռաբար՝ քանի դեռ էլեկտրոդները եղել են ակտիվ, հիվանդները մասնակցել են ուղեղի ալիքների հետազոտությանը:

Կամավորներին գիտնականները ցուցադրել են տների և փողոցների պատկերներ 400 միկրովայրկյան տևողությամբ: Այդ ընթացքում մասնագետները վերլուծել են ազդանշանները: Նշվում է, որ ծրագիրը 96% դեպքերում իրական ժամանակի ռեժիմում գուշակել է այն պատկերը, որի մասին այդ պահին մտածել է հիվանդը: Ծրագիրը պատկերի մասին հայտնել է հիվանդի կողմից այն տեսնելուց 20 վայրկյան անց:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.