Գևորգ Սաֆարյանին կրկին տեղափոխում են քրեական հեղինակությունների խուց

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի փաստաբանն ահազանգում է իր պաշտպանյալի նկատմամբ հերթական ճնշումների մասին։

Գևորգ Սաֆարյանն ավելի վաղ հացադուլ էր հայտարարել՝ իրեն մենախուց տեղափոխելու պահանջով։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի այն խուցը, որտեղ գտնվում էր Գևորգը, վերահսկվում էր քրեական հեղինակությունների կողմից և ակտիվիստի կյանքին այդ խցում վտանգ էր սպառնում:

Պահանջը բավարարելուց և Գևորգին անվտանգ խուց տեղափոխելուց հետո, այսօր հայտնի է դարձել, որ նրան տեղափոխել են նախկին խուց, որտեղ իրենց պատիժն են կրում քրեական հեղինակություններ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20