Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր

- in Իրավունք

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ամանորի գիշերը անցկացվող միջոցառում-ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20