Դեռևս վաղ է խոսել Ռուսաստանում Ասադին ապաստան տրամադրելու մասին

- in Միջազգային

Ռուսաստանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ապաստան տրամադրելու մասին խոսելը դեռևս վաղ է, ապաստան տրամադրելը ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ավելի բարդ էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես կարծում եմ, որ դա քննարկելը վաղ է։ Մենք պարոն Սնոուդենին ապաստան տրամադրեցինք, ինչն ավելի բարդ էր, քան Ասադին տրամադրելը»,- ասել է նա Bild պարբերականի հետ զրույցում։

«Նախ պետք է հնարավորություն տալ սիրիացի ժողովրդին արտահայտվելու։ Եվ ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե դա տեղի ունենա ժողովրդավարական ճանապարհով, ապա կարող է Ասադին պետք չլինի որևէ տեղ գնալ։ Եվ կարևոր չէ՝ նա կլինի նախագահ, թե ոչ»,- հավելել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20