Դպրոցականներն այս տարի չեն ունենա գարնանային արձակուրդներ

- in Կրթություն

Դպրոցականներն այս տարի գարնանային արձակուրդներ չեն ունենա: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանը:

«Կրթական գործընթացի արդեն 10-օրյա դադարը հինգ օրով կարող ենք միանգամից վերականգնել: Հիշեցնեմ` ոչ բոլոր դպրոցներն են ունեցել գարնանային արձակուրդներ: Եվս հինգ ուսումնական օր` մեկ շաբաթ, անհրաժեշտ է լրացնելու դասերը: Ուսումնական ծանրաբեռնվածությունը տարբեր է 1-12-րդ դասարաններում: Մեզ պետք է վերականգնել միջինը 24-36 ժամ: Կառաջարկենք, որ դպրոցները կամ շաբաթ օրերը դարձնենք աշխատանքային և հինգ օր լրացուցիչ պարապեն, կամ նաև լրացուցիչ մեկական ժամ դնեն շաբաթվա ընթացքում, ինչը ամենաանցանկալի տարբերակն է: Առանց այն էլ ծրագիրը բավական ծանրաբեռնՍ ած է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` դասերի հետաձգումն առողջապական խնդիրների հետևանք է:

«Ինչո՞ւ բուհերի հետ կապված որոշում չի կայացվել: Հիվանդացության ցուցանիշը, առողջապահության նախարարության տվյալներով, վերաբերում է 0-18 տարեկան երեխաներին: Բուհերում սովորում են 18-ից բարձր անձինք: Գիտենք, որ բուհերում հիմնականում քննություններ են, զանգվածային մեծ հավաքներ չկան»,-հավելեց նախարարը:

Հայաստանում երկու անգամ արդեն նախադպրոցական, հանրակրթական հաստատություններում դասերը հետաձգվել են. նախատեսվում էր, որ հունվարի 11-ի փոխարեն դրանք կբացվեն հունվարի 18-ին: ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով պայմանավորված ուսումնական գործընթացի կվերականգնվի հունվարի 25-ին: Դեռևս հստակ չէ`դասերը երրորդ անգամ կերկարաձգվեն, թե ոչ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20