ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը

- in Հասարակություն

ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հիմնական առաջնահերթությունները կդառնան խաղաղության և անվտանգության հարցերը՝ այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփլը։

Նրա խոսքով՝ ուշադրություն կդարձվի նաև ԵԱՀԿ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը։

Գերմանիան 2016 թվականին դարձել է ԵԱՀԿ նախագահ։ Կազմակերպությունում երկրի նախագահության նշանաբանն է՝ «Երկխոսության վերսկսում, վստահության և անվտանգության վերականգնում»։

Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը: ԵԱՀԿ նախագահության շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Գերմանիայի համար»,- հայտնել է Թեմփլը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20