«Եղիր Բիլի պես». ո՞վ է ֆեյսբուքյան նոր մեմի հեղինակը

- in Հրապարակ

Վերջին օրերին Ֆեյսբուքում լայն տարածում է գտել «Եղիր Բիլի պես» մեմը: Բիլը տարբեր խորհուրդներ է տալիս սոցցանցերում պատշաճ պահվածքի մասին:

Բիլի նկարները համացանցում հայտնվել են անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն սկսել են ժողովրդականություն վայելել հունվարին: Ֆեյսբուքում «Be Like Bill» էջ է բացվել, որն ավելի քան 1.5 միլիոն հավանում ունի:

Բիլի հեղինակը մոլդովացի նկարիչ Եվգենի Կրոյտորուն է, ով բնակվում է Միլանում: Նա կոմիքսներ է ստեղծում և արդեն մի քանի հումորային էջ է բացել Ֆեյսբուքում:

«Գաղափարը շատ պարզ է: Բիլ կարող է լինել յուրաքանչյուրը, ով առողջ բանականություն ունի և չի նյարդայնացնում մյուսներին: Կարելի է նկատել, որ Բիլը կարող է նաև իր վրա ծիծաղել և երբեմն կատակել ուրիշների հասցեին»,- նշել է Կրոյտորուն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20