Եվրոպան պատրաստ չէր փախստականների նման հոսքի

- in Կարծիք
Angela Merkel

Եվրոպայի երկրները, պարզվում է, պատրաստ չէին ներգաղթյալների այն հոսքին, որին նրանք բախվել են անցած տարի: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այժմ մենք անսպասելիորեն բախվել ենք մարտահրավերների, որոնք Եվրոպա է բերում ներգաղթյալների հոսքը, և ինչպես երևում է՝ խոցելի ենք, քանի որ դեռ հաստատված չեն անհրաժեշտ կարգուկանոնն ու վերահսկողությունը»,- ասել է Մերկելը Մայնց քաղաքում բիզնես-համաժողովի ժամանակ:

Միաժամանակ կանցլերը հանդես է եկել սահմանների փակմանն ուղղված միջոցառումների դեմ, որոնց ներկայումս դիմում են եվրոպական որոշ երկրներ՝ հայտարարելով, որ տեղաշարժման ազատությունից որոշ չափով կախված է եվրոգոտու ճակատագիրը:

Ըստ Մերկելի՝ Գերմանիա ժամանող փախստականների թիվը կրճատվել է, բայց նախկինի պես չափազանց մեծ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20